ՍՈՄԵԼԻԵ ԸՆՏԱՆԻՔ

ՄԱՐԻԱՄ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
Ես աշխատում եմ սպասարկման ոլորտում 15 տարեկանից։ 10 տարի Միացյալ Նահանգներում ապրելու ընթացքում աշխատել եմ նպարեղենի խանութում, այնուհետև աշխատել եմ որպես մատուցող/ հյուրընկալ մեր ընտանեկան ռեստորանում՝ «The Club»-ում, որտեղ մշտապես շրջապատված եմ եղել գինիներով։

Յակա Լահ
Իմ անունը Յակա Լահ է, ես 40 տարեկան եմ, ծնունդով Սլովենիայից։ Մայրս վաճառողուհի էր աշխատում Սլովենիայի ամենախոշոր գինի արտադրողներից մեկի խանութում, այդ պատճառով ես դեռ պատանեկության տարիներից առնչություն եմ ունեցել գինիների հետ։

Էմիլի Սեգոյ
Ես Էմիլի Սեգոյն եմ՝ սոմելիե, խաղողագործության և գինեգործության բակալավրի աստիճանով: Ես աշխատել եմ Կորսիկայի և Փարիզի հայտնի ռեստորաններում և անցել եմ պրակտիկա Սեն Էմիլիոնի Chateau Cheval Blanc-ում: Այժմ, ապրում և աշխատում եմ Թուլուզում, որտեղ մասնագիտացված եմ տարբեր ընկերությունների և անհատների համար գինու համտեսներ կազմակերպելու գործում:

ԱՍՏՂԻԿ ԴԵՐԶՅԱՆ
Ես Աստղիկ Դերզյանն եմ, 17 տարեկանից աշխատել եմ սպասարկման ոլորտում: Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին ինձ գրավեց սուրճի բույրը, մշակումն ու արտադրությունը։

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Ռուսաստանի վաստակավոր սոմելյե, Սոմելյեների և փորձագետների միության նախագահ, 2005 թ․ Ռուսաստանի լավագույն սոմելյե, Հայաստանի սոմելյեների ու փորձագետների ասոցիացիայի նախագահ։

ՍՈՄԵԼԻԵ
Դուք սոմելյե՞ եք: Միացե՛ք WineDoor Ընտանիքին և եկե՛ք միասին ընտրենք աշխարհի ամենաբացառիկ գինիները և վայելենք մեր կողմից տրամադրված առավելությունները:
ՍՈՄԵԼԻԵ
Աշխարհի բոլոր սոմելյեներին հրավիրում ենք միանալու WineDoor ընտանիքին։ Օգտվեք մեր առավելություններից և եկեք միասին բացահայտենք աշխարհի բացառիկ գինիները։