Վերադարձ դեպի WINEDOOR

Յակա Լահ

Իմ անունը Յակա Լահ է, ես 40 տարեկան եմ, ծնունդով Սլովենիայից։ Մայրս վաճառողուհի էր աշխատում Սլովենիայի ամենախոշոր գինի արտադրողներից մեկի խանութում, այդ պատճառով ես դեռ պատանեկության տարիներից առնչություն եմ ունեցել գինիների հետ։ Երբ ուսանող էի, ես այդ ընկերության համար գովազդ էի պատրաստում, կազմակերպում՝ համտես, իսկ հետագայում սկսեցի աշխատել ռեստորաններում և էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեցի սլովենական գինիների մասին։ Այս ոլորտում իմ աշխատանքի 20 տարիների ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել համտեսել սլովենական գինի արտադրողների արտադրանքների մեծ մասը (փրփրուն, սպիտակ, նարնջագույն, կարմիր, վարդագույն։)։

Վերջերս ես սկսեցի ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրների գինիները և առիթ ունեցա համտեսել DOOR հայկական գինիները։ Առաջին անգամ էի համտեսում այս տարածաշրջանի գինին և հաճելիորեն զարմացած էի։ Ինձ հիացրեց այդ գինու բույրը, համը և որակը։ Տեղական խաղողի հետաքրքիր երանգները մեկտեղված էին համային ներդաշնակ սիմֆոնիայում։

ԳԻՆՈՒ ԸՆՏՐԱՆԻ

ԿԱՊ ՍՈՄԵԼԻԵԻ ՀԵՏ

Ցանկանու՞մ եք կապվել մեր սոմելյեի հետ: Դուք կարող եք ուղարկել ձեր հարցերն ու առաջարկները անմիջապես նրանց:

Անուն Ազգանուն
Error message sample
Էլեկտրոնային Հասցե
Error message sample
Ներբեռնել ֆայլ

.doc, .docx, .pdf, .txt

Error message sample